Image result for karl marxԿ. Մարքսին չհաջողվեց բացատրել, թե ինչպես կառուցել կոմունիստական հասարակություն, բայց հաջողվեց խորապես վերլուծել կապիտալիստական հասարակությունը, ցույց տալ կապիտալիզմի վտանգավոր ու զզվելի կողմերը։

Կ. Մարքսի մասշտաբի մտածողներ հիմա չկան, կոմունիստական փորձն էլ, կարծես, տապալվեց, բայց կապիտալիզմի վտանգներն ու զզվելի դրսևորումները շարունակում են մնալ։ Եվ, ինչպես 19-րդ դարում, այնպես էլ հիմա խորքային խնդիրն ու կոնֆլիկտների պատճառը շարունակում է մնալ անհավասարությունն ու կապիտալի և եկամտի անհավասար/անարդար բաշխումը։

Հայաստանում տարիներ ի վեր խոսում ենք տնտեսական աճից և արտասահմանյան ներդրումներից, բայց իրականում խնդիրը վերը նշվածում է։ Ի դեպ, Ճապոնիայի, Հր. Կորեայի և Չինաստանի տնտեսական թռիչքները կապված չեն եղել արտասահմանյան ներդրումների ծավալից։ Այս պետությունների տնտեսական հաջողությունները հիմնականում պայմանավորված էին ազգային կապիտալի ու եկամտի ճիշտ բաշխումներով/վերաբաշխումներով և մարդկային կապիտալի զարգացման(կրթության) վրա արված լուրջ ներդրումներով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել