Այստեղ բավականին, մարդկանց կողմնորոշումը մոլորեցնող գրառումներ կան, այն մասին, թե ժողովրդին պետք չի լարել, սադրել, պետք չի սեպ խրել ժողովրդի մեջ, մի հրահրեք քաղաքացիական պատերազմ և այլն, և այլն:
Այդ գրառումներից, ճիշտ որ ասեմ, արդեն ծիծաղ է առաջանում ինձ մոտ:
Մի՞թե 2008թ. Ռոբիկի ու Սերժի կողքի կանգնած ժողովուրդն է կրակել ցուցարարների վրա:
Իհարկե ՈՉ, կրակել են իրենց ենթակայության տակ գտնվող, և իրենց հրահանգմամբ, հլու կատարողներ` սափրագլուխները ու հանցագործները, իսկ դրանք հաստատ մեր Ազգից չեն, Հայի Գենետիկ Կոդի հետ կապ չունեն:
Քաղաքացիական պատերազմ Հայաստանում բացառվում է, քանի որ եթե անգամ լինեն ինչ-որ կտրուկ գործողություններ, Սերժի կողքի քաղաքացին չի կանգնելու, այլ նույն իրենց սափրագլուխները և հանցագործները և դրանից սերող մյուս մարդախեղդ օղակները:
Հ.Գ. Ի սկզբանե սեպը խրված է, շատ վաղուց, ու սեպը խրել են ոչ թե ինչ-որ քաղաքացիներ, այլ հենց համակարգի պարագլուխները, նրանց հնազանդ վարձու կատարողները:
Ու այդ սեպը ժողովրդի հատվածների մեջ չէ, այլ ինքներդ գիտեք՝ որտեղ է խրված...
Բայց այդ սեպը ի վերջո հանելու ենք ու մտցնենք որոշ «մարդկանց» համապատասխան տեղը !
Նավակ Ճոճողը
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/471229186259160
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել