Lurer.com-ը գրում է.

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ չնայած կրունկի շրջանում ունեցած ցավերին՝ շարունակելու է խաղալ:

«Չէի ասի, թե ինձ շատ լավ եմ զգում: Որոշ խնդիրներ կան ֆիզիկական վիճակի հետ կապված: Դա ընդամենը ցավ է. ես կարող եմ խաղալ և հույս ուեմ, որ այն չի խորանա: Առաջնության ավարտին մնացել է երկու խաղ: Մենք պետք է հաղթենք այդ հանդիպումներում: Ես ցանկանում եմ, իմ հնարավորությունների սահմանում, ամեն ինչ անել թիմին օգնելու համար», - Մովսիսյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

MLS -ի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում մասնակցել է 27 խաղի և հեղինակել 9 գոլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել