59604e20cb77486893daa59d1e397334_18ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը 2 տոկոսով առաջ է իր մրցակցից՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնից։ Այս մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է սոցիոլոգիական հարցումներում մասնագիտացած Rasmussen Reports ընկերությունը։

Հանրապետականների օգտին է արտահայտվել հարցվածների 43 տոկոսը, դեմոկրատ թեկնածուին աջակցել է հարցման մասնակիցների 41 տոկոսը՝ ասվում է ընկերության կայքում։ Հետազոտողները նշել են, որ հասարակական կարծիքի հարցումը հազար ամերիկացիների շրջանում անցկացվել է երկու կուսակցություններից ԱՄՆ փոխնախագահի թեկնածուների դեբատներից հետո։

Օգոստոսի կեսերին Rasmussen Reports-ի անցկացրած հարցման համաձայն՝ Քլինթոնին աջակցություն էր հայտնել հարցվածների 41, իսկ Թրամփին՝ 39 տոկոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել