Խաղերի մոդիֆիկացիաներ ստեղծող HitmanNiko կեղծանունով օգտատերը GTA V խաղի համար ստեղծել է հատուկ հավելված (mod) և այնտեղ ավելացրել է պայթող Samsung Galaxy Note7 սմարթֆոն: Ինչպես երևում է տեսանյութում, Samsung Galaxy Note7 սմարթֆոնը կարելի է նետել կամ ամրացնել տարբեր մակերեսների վրա: Հիշեցնեմ, որ վերջերս մի քանի դեպքեր են գրանցվել, երբ օգտատերերի Samsung Galaxy Note7 հեռախոսները այրվել են, և դրանց հետևանքով առաջացել են հրդեհներ: