Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը հայտարարել է, որ մոտեցող «Մեթյու» փոթորիկը մահացու սպառնալիք է ներկայացնում, հայտնում է CNN-ը:
Սքոթը բոլորին կոչ է արել չհետաձգել տարհանումը, քանի որ փոթորիկը կարող է ափերին հասնել արդեն հինգշաբթի՝ հոկտեմբերի 6-ին:
«Դա լուրջ է… Ռիսկի մի դիմեք: Եվս մեկ անգամ, եթե ձեզ անհրաժեշտ է տարհանել, մի հետաձգեք: Այդ փոթորիկը ձեզ կսպանի: Ժամանակը անցնում է»,- հայտարարել է նա:
Ֆլորիդայում պետք է տարհանվեն ավելի քան 2 մլն մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել