Panorama.am-ը գրում է.
1989 թվականից մինչև 2015 թվականը Ռուսաստանից արտագաղթել է 4,5 մլն մարդ: Այդ մասին հրապարակած զեկույցում տեղեկացնում է Քաղաքացիական նախաձեռնությունների հանձնաժողովը:
«Gazeta.ru»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի վիճակագրական ծառայության («Ռոսստատ») տվյալներով, 1989 թվականից մինչև 2015 թվականը Ռուսաստանից արտագաղթել է 4,5 մլն մարդ:
Ըստ աղբյուրի, այդ վիճակագրության մեջ ընդգրկված չեն մարդիկ, ովքեր նոր քաղաքացիություն են ստացել, անօրինական փախստականներին և այն մարդկանց, ովքեր ապրում են այլ երկրներում, ունեն ռուսական քաղաքացիություն ու վիզայով ելումուտ են անում ՌԴ:
Միջազգային վիճակագրական ծառայությունների տվյալների համաձայն, տարեկան ելքի կտրվածքով Ռուսաստանից արտագաղթի ծավալները ավելին են քան Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



