Image result for oekԿփոխի՞ կարմիր կովն իր կաշին

ՏԻՄ ընտրություններից անցել է մի քանի օր, իսկ ՀՀ գլխավոր քաղաքներից մեկի` Վանաձորի քաղաքապետի ընտրությունների վերջնական կարգավիճակի հարցը դեռևս անհասկանալի է: Պետք է նշել, որ Վանաձորում իշխանությունները փաստացի պարտվել են, քանի որ ՀՀԿ-ն ստացել է 13 մանդատ, ՀՅԴ-ն` 2, միասին՝ 15 մանդատ:

Ոչ իշխանական ուժերից «Լուսավոր Հայաստանը» ստացել է 10 մանդատ, ՀՎ-ՕԵԿ-ը՝ 5 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3 մանդատ: Միավորման ու կոալիցիա կազմելու դեպքում այս երեք ուժերն ունենում են 18 մանդատ և ստանում քաղաքապետ ընտրելու իրավունք:
Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել էր մյուս երկու կուսակցություններին՝ կոչ անելով միանալ և առաջադրել քաղաքապետի միասնական թեկնածու՝ բնականաբար, որպես թեկնածու նկատի ունենալով «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանին, քանի որ այս կուսակցությունն առավել շատ քվեներ է ստացել, և սա ինչ-որ տեղ տրամաբանված քայլ է: ՀՎ-ՕԵԿ-ը հակընդդեմ առաջարկ է արել՝ հայտարարելով, որ պատրաստ է աջակցել Է. Մարուքյանի առաջարկին, եթե ԼՀ-ն առաջիկա համապետական ընտրություններում ՀՎԿ-ին հնարավորություն տա ձևավորելու առավել ուժեղ մրցակցային քաղաքական թիմ ողջ երկրում: Նաև առաջարկել էր Վանաձորում ևս միանալ իրենց, ինչն առավել քան անտրամաբանական է: Մարուքյանը բացառել է այս տարբերակը:

ԲՀԿ-ն հայտարարել է, որ պատրաստ է միանալու առաջարկին, եթե «Լուսավոր Հայաստան» ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունները համաձայնության գան, քանի որ ամեն ինչ կախված է այդ երկու կուսակցությունների դիրքորոշումից: ԲՀԿ-ի՝ առանձին ԼՀ-ին կամ ՀՎ-ին միանալը հարց չի լուծի:

Փաստորեն, եթե Վանաձորում տապալվի ոչ իշխանական ուժերի՝ կոալիցիա կազմելու ու քաղաքապետ ընտրելու գործը, դրա հիմնական պատասխանատուն կլինի ՀՎ-ՕԵԿ-ը: Այս քայլն ինձ ակամայից հիշեցրեց Արթուր Բաղդասարյանի՝ 2008 թվականի նախագահական ընտրություններում ունեցած դերակատարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել