Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդների ղեկավարը ասաց, որ ընտրություններում արձանագրվել են զգալի ձեռքբերումներ, չնայած եղել են նաև որոշ խախտումներ: Իշխանությունները այս մեկ ամսվա ընթացքում գոռում էին, որ փետրվարի 18-ի ընտրությունները աննախադեպ են լինելու Հայաստանի Հանրապետության համար, և ինչպես տեսնում ենք, ըստ դիտորդների եզրակացության այդպես էլ եղել է: Երկարաժամկետ դիտորդները, ուսումնասիրելով նախընտրական քարոզչությունը և հետընտրական զարգացումները, նշել են, որ լուսաբանումը ԶԼՄ-ներում բավականին հավասարակշռված էր: Սա փաստորեն մեկ քայլ առաջ էր Հայաստանի համար: Եղել են նաեւ թերացումներ, միջամտություն, հատկապես գործող նախագահի կողմնակիցների կողմից, ընտրողների ուղղորդում, սակայն ձայների հաշվարկի գործընթացը դրական էր: Դիտորդները կմնան դեռ 10 օր՝ հետընտրական իրավիճակի դիտարկում անցկացնելու նպատակով:
Իրոք կարելի է փաստել, որ սրանք ՀՀ պատմության ամենալավ ընտրություններն են ու պարարտ հող են նախապատրաստում, որ հետայսու ժողովրդավարության ամրապնդման գործում միայն ձեռքբերումներ ունենանք:



