Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արալեզ գյուղի բնակչուհի, 1980 թ. ծնված, հոգեկան հիվանդությամբ տառապող Սուսաննա Գալստյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 7.30-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 18-ին, Ս. Գալստյանը ողջ և անվնաս հայտնաբերվել է «Հարավ-Կովկասյան» երկաթգծի Նոր Կյանք գյուղի հատվածում: 

Ս. Գալստյանը հանձնվել է ծնողների հսկողությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել