Tert.am-ը գրում է.
Թուրքական «Հաբեր Թյուրք» կայքի սյունակագիր, գրող- հրապարակախոս Մուհարրեմ Սարըյաքան անդրադարձել է թուրքական զինուժի կողմից Իրաքի Մոսուլի տարածքում իրականացվելիք ռազմական գործողությանը:
Սարըյաքան, մասնավորապես, նշել է, որ ըստ իր անձնական աղբյուրների`Թուրքիան Մոսուլի ճանապարհը կբռնի արդեն այս ամսվա վերջին, իսկ ավելի կոնկրետ` հոկտեմբերի 20-ից հետո:
«Թուրքիան երկար ժամանակ է, ինչ Մոսուլի նահանգի Բաշիքա շրջանում նախկին նահանգապետ Ասիլ ան Նուջեյֆիի վերահսկողության տակ գտնվող հատուկ ճամբարում կրթում է «Հաշդի վաթանի» խմբավորման ավելի քան 3000 գրոհայինի», - գրում է թուրք սյունակագիրը:
Ըստ նրա` Մոսուլում ծավալվելիք նոր ռազմական գործողության ժամանակ թուրքական ԶՈՒ-ին առաջինն օգնության են հասնելու հենց այս խմբավորման գրոհայինները:
Թուրք սյունակագրի պնդմամբ` չնայած ԱՄՆ-ի և Իրաքի կառավարությունները դեմ են իրականացվելիք ռազմական գործողություններին, Թուրքիան Մոսուլ է շարժվելու Իրաքյան Քուրդիստանի ինքնավար մարզի ղեկավար Մասուդ Բարզանիի հրավերով և անմիջական աջակցությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



