Araratnews.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի հարձակվող Լուիս Սուարեսը բանակցում են պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը պահանջում է աշխատավարձը բարձրացնել՝ ցանկանալով ստանալ տարեկան 6 միլիոն եվրոյով ավելի: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձը տարեկան 10 միլիոն եվրո է:
«Բարսելոնայում» տարեկան 16 միլիոն եվրո վաստակում է բրազիլացի Նեյմարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել