Գոնե ինձ համար այս ընտրություններից բխող հետագա քայլերն են ամենաակտուալ հարցը։ Շատ հարցերի շուրջ կարելի է վիճել, չհամաձայնվել, հերքել, բայց մի բան ակնհայտ է՝ «գլուխներ են թռնելու», որովհետև առնվազն առանձին տարածաշրջաններում Սերժ Սարգսյանի քարոզչական շտաբերը կատարյալ ֆիասկո ապրեցին ու հատկապես Գյումրիում։
Ընդհանրապես, Գյումրվա խայտառակ պարտության պատճառներից մեկի պատկերավոր արտահայտման մասին մենք տեղեկացանք բոլոր լրատվական կայքերից։ Ինչպե՞ս գյումրեցին հավատա «Ապահով Հայաստան» կարգախոսին, երբ օրը ցերեկով Վարդանիկի որդյակը, ով երկրից չբացակայելու ստորագրությամբ է ազատ արձակվել (ինչը չխանգարեց սակայն, որ նա Դեդ Հասանի հուղարակավորությանը մասնակցի Մոսկվայում), մարդ է ծեծում ու օդ է կրակում։ 
Եթե Սերժ Սարգսյանն ուզում է, այնուամենայնիվ, գոնե մեղմել հանրային դժգոհության ծավալները, ապա պետք են գործնական քայլեր՝ ուղղված կոնկրետ անհատների դեմ, իսկ Վարդանիկն ու իր որդյակը իդեալական թեկնածուներ են այդ տեսակետից, որոնց արժանի, բայց ուշացած պատիժը մեծ նշանակություն կունենա ոչ միայն գյումրեցիների գիտակցությունում, այլև ողջ հասարակության համար։
Համենայն դեպս ակնհայտ է, որ իրոք ժամանակը հասունացել է գլուխներից բռնելու, ու դա արդեն ոչ միայն սիմվոլիկ նշանակություն ունի, այլև կենսական կարևորություն ունեցող հարցի է վերածվել իշխանությունների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել