ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրելAysor.am-ը գրում է.

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Aysor.am-ին հայտնեց աղբյուրը:

Այդ պաշտոնում նշանակվելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանը:

2016 թվականի մարտի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: Նույն օրը նա նշանակվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել