Ընթերցվածք` Ա Թագ. 1. 23-2.26, Առ. 2.1-3.10, Եր. 1.11-2.3
Առակաց գրքի աստվածաբուխ պատգամներով շարունակվում է մեր խորհրդածությունն արդարության և իրավունքի մասին: Այսօրվա ընթերցումն ասում է. «Տերն է տալիս իմաստությունը, և նրանից են բխում գիտությունն ու հանճարը. նա է արդարների համար փրկություն վերապահում և հովանի լինում նրանց ընթացքին, նա է պահպանում արդարների ճանապարհը և հաստատ դարձնում իրենից երկյուղ կրողների ուղին: Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը և բոլոր շավիղներդ կուղղես դեպի բարին: ...Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ, գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես չար ճանապարհից...» (Առ. 2.6-12): ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/492804797449471?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել