Ես խոսքս կարճ կկապեմ, Հայաստանը «GAME OVER» եղավ 5 տարով, այս անգամ իրոք Հայաստանի վերջն է, մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ Հայաստանում ուղղակի անհնար է՝ արդար ընտրություններ անցնեն: Համացանցում բոլոր քվեարկություններում Րաֆֆին բացարձակ առավելությամբ առաջատարն էր, իսկ հեռուստատեսությամբ Սերժ Սարգսյանն էր առաջատարը, այն տպավորությունն է, որ հեռուստատեսությունը ժողովրդի դեմ է գործում, հիմա ոչ թե «Երկիրը երկիր չի», այլ «Կառավարությունը կառավարություն չի»:
Ուղղակի չեմ հասկանում՝ մարդկանցից շատերը ի՞նչ ձև են մտածում, որ անցած հինգ տարիներից հետո, լավ գիտենալով իրենց ապագան, նորից նույն բանն են անում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել