Կուբան մինչև մարքսիստական հեղափոխությունը և Կաստրո եղբայրների դիկտատուրան եղել ա լատինական Ամերիկայի ամենառաջադեմ ու հարուստ երկիրը. մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով 3-րդը արևմտյան կիսագնդում: Իհարկե, ինչպես բոլոր լատինամերիկյան երկրներում, Կուբայում նույնպես, սպիտակ՝ եվրոպական արմատներով հարուստների, միջին խավի և մեծամասամբ սև կամ խառնարյուն աղքատների միջև կար լուրջ կենցաղավարական տարբերություններ, որը վերջիններիս փիս կատաղեցնում էր, և հենց դրանից էլ օգտվելով՝ կոմունիստները նստում են նավը, գաղտնագողի գալիս, խաբում քյասիբ գյուղացիությանը, հեղափոխություն անում ու իբր բարի պրոլետարիական հավասարություն հաստատում (ինչպես և միշտ ա լինում կումունիստների դեպքում): Արդյունքում, եթե մինչև էդ բնակչության մի մասն էր միայն վատ ապրում, ապա արդեն մարքսիստական Կուբայում անխտիր բոլորը խրվեցին հինգ անգամ ավելի ծանր ու հավիտենական քաքի մեջ, դե՛ բացի Կաստրո եղբայրներից իհարկե:
Արդեն 50-60 տարի ա անցել էդ էշ հեղափոխությունից, ախպերիկ, բայց միևնույն ա, Կուբայում ինչքան հնարավոր նորմալ բան կա՝ աշխատող ու ֆունկցիոնալ բան կա, էդ բոլորը կապիտալիստական Կուբայից ժառանգածն ա: Կոմունիսնտերի թեթև ձեռքով ժամանակին դրախտ հիշեցնող կղզին դառավ սովի ու զրկանքների արգելանոց: Լիքը նորմալ մարդիկ. արվեստագետներ, բիզնեսմեններ ու քաղաքական գործիչներ, լողալով, ճամփին մեռնելով, փախան երկրից ու փրկություն գտան Մայամիում, որտեղ և հիմա բնակվում են չեգեվարաներից փախած մեկ միլիոն կուբացիներ բաներ:
Գրեթե նույնը տեղի ա ունենում հարևան Վենեսուելայում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել