Տոկիոյում ոստիկանությունը կալանավորել է մի կնոջ, որին կասկածում են մետրոյի Տակադանոբաբա կայարանում արցունքաբեր գազ կիրառելու մեջ, հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան կայարանի ուղևորները հայտնել էին որ գազի հոտ են զգում, ինը մարդու հիվանդանոց են տեղափոխել թուլության նշաններով, բայց լուրջ բարդացումների մասին ոչինչ չեն հայտնում։
Տեսահսկման խցիկների ու ականատեսների ցուցմունքների օգնությամբ պարզվել է, որ միջադեպի համար մեղավոր է 36-ամյա Յումիկո Ցուկակոսին, որը ենթադրաբար արցունքաբեր գազ է փչել մի 32-ամյա տղամարդու վրա։
Մանրամասվում է, որ կասկածյալը ապրում է Ներիմա թաղամասում ու որևէ զբաղմունք չունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել