Անքնությունը բոլոր ժամանակներում առկա խնդիրներից է, որն անհանգստացնում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց: Բարեբախտաբար, անքնությունը կարելի է հաղթահարել տարբեր միջոցներով։
Այս միջոցը ոչ միայն օգտակար է, այլև համեղ ու շատ հեշտ է պատրաստվում:
Կանաչ հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է.
8-9 նեխուրի թարմ ցողուն,
2 կեղևազատված նարինջ,
1 միջին չափի կեղևազատված կիտրոն,
½ կապ ջրկոտեմ,
½ գլուխ հազար:
Պատրաստման եղանակը. անհրաժեշտ է հյութաքամիչի օգնությամբ բոլոր բաղադրիչները հյութաքամել և խառնել: Մեկ անգամ պատրաստված խառնուրդը կարելի է պահել սառնարանում և օգտագործել 3 օրվա ընթացքում: Պետք է խմել 1 բաժակ քնելուց կես ժամ առաջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/996493803806072?notif_t=close_friend_activity¬if_id=1475310503272830
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



