Image result for ԱրթիկՈ՞վ կհաղթահարի ընտրությունների «բարիերը» Արթիկում

Այսօր ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում քաղաքացիները կընտրեն համայնքների ղեկավարներ: Ընտրապայքարի մեջ են մտել թե՛ իշխող և թե՛ ընդդիմադիր կուսակցությունները:

Հատկապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արթիկ քաղաքում: Բանն այն է, որ Արթիկում լայն հնարավորություններ են ստեղծված մրցակցային պայքարի համար: Հիմնական մրցակցությունը ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի միջև է։ Ե՛վ Պետոյանը, և՛ Վարագյանը առնչություն ունեն իշխանության հետ:

Իշխող կուսակցությունը սկզբում որոշեց սատարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, սակայն երբ առաջադրվեց ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը, ՀՀԿ-ականները որոշեցին աջակցել Վարագյանին: Ստացվում է, որ երկու թեկնածուներն էլ ունեն ՀՀԿ-ի աջակցությունը: Իսկ թե թեկնածուներից ով կկարողանա հաղթահարել ընտրությունների «բարիերը», կորոշեն Արթիկի բնակիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել