Panorama.am-ը գրում է.

«Ադրբեջանը մտնում է նոր պատմական շրջափուլ: Նավթային բումը, որը զարկ տվեց տնտեսությանը, ուժեղացրեց պետականությունը և որոշակի նոր միջազգային իմիջ հաղորդեց երկրին, ավարտվել է»,-այսպիսի եզրահանգման է գալիս Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի Եվրոպական մասնաճյուղի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը՝Ադրբեջանին նվիրված իր նոր հոդվածում:

«Ադրբեջանը 25 տարեկան է. փոփոխությունների և անկայունության նոր դարաշրջան» վերնագրով վերլուծական հոդվածում հեղինակը համապարփակ անդրադարձ է կատարում Ադրբեջանի պետականության զարգացման ձեռքբերումներին և բացթողումներին և գալիս եզրակացության, որ նավթի միջազգային շուկայում բարձր գների տարիներին այդ երկրի իշխող ընտանիքը կարողացել է կուտակել հսկայական հարստություն, բայց այժմ ցածր գների և պակասող պաշարների պարագայում նախկին կենսամակարդակը և վարծագիծը պահպանելը այլևս անհնար է լինելու:

«2016-ին Ադրբեջանի գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշերը անկման մեջ էին: Տարվա առաջին ութ ամիսներին… ՀՆԱ-ն արձանագրել է 3.9% անկում, իսկ նավթի արտահանման ծավալները կրճատվել են 37%-ով:

Բաքու-Ջեյհան նավթամուղով արտահանումները նվազել են՝ հասնելով օրական 850.000 բարելի, մինչդեռ 2010-ին արտահանման բարձրակետին այդ ցուցանիշը կազմում էր 1մլն օրական: Նավթի ցածր գները հատկապես ծանր հարված են հասցրել Ադրբեջանի տնտեսությանը: Կենտրոնական բանկը իր պահուստների 2/3-ը ծախսել է նախորդ 15 ամիսներին փորձելով ազգային արժույթի կայունությունը պահպանել, ինչը այդքան էլ չի հաջողվել:

2016թ սեպտեմբերի դրությամբ պահուստները կազմել են ընդամենը $4.19մլրդ, մինչդեռ 2014-ի հուլիսին կազմում էր $15.19 մլրդ: Սեպտեմբերի 14-ին Կենտրոնական բանկը ևս մեկ փորձ արեց ազգային արժույթի կայունությունը ապահովելու համար, երբ հիմնական տոկոսադրույքը բարձրացրեց մինչև 15 տոկոս», - գրում է բրիտանացի հեղինակավոր փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել