Ներկայացնենք ևս մի ուշագրավ բացիկ համացանցից, որտեղ պատկերված են Դորթ-Յոլի (կամ՝ Չորք-Մարզպան) Քելեկյան դպրոց-որբանոցի հայ սկաուտները, որոնք շարված են տողանի՝ ֆրանսիական դրոշի ներքո:

Դորթ-Յոլը 20-րդ դարասկզբի հայաբնակ, մարդաշատ և աշխույժ բնակավայր էր Կիլիկիայում` Ադանայի նահանգում, Մարաշ քաղաքից հարավ-արևելք, Միջերկրականի ծովափին շատ մոտ: 1908-ին այստեղ կար 8000, իսկ 1-ին աշխարհամարտի նախօրեին՝ 12300 հայ բնակիչ: Գեղատեսիլ գյուղաքաղաքն ուներ արտակարգ բարեբեր բնակլիմայական պայմաններ և ամբողջովին շրջապատված էր նարնջի պարտեզներով: Բնակիչներն զբաղվում էին մերձարևադարձային կուլտուրաների մշակմամբ, տարբեր արհեստներով և առևտրով: Դորթ-Յոլի հայերը երեք հերոսամարտ են տվել թուրքական հրոսակների դեմ՝ 1895-ին, 1909-ին և 1919-1921-ին: Հայ բնակչությունը վերջնականապես հեռացավ Դորթ-Յոլից 1921-ին, երբ տարածաշրջանը տրվեց քեմալական Թուրքիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել