Ադելը երազում է Հարվարդում բարձրագույն կրթություն ստանալLife.panorama.am-ը գրում է.

28-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը մեծ հաջողությունների է հասել իր կարիերայում, բայց մինչ այժմ չի ստացել բարձրագույն կրթություն, քանի որ ողջ ժամանակը ծասում էր երաժշտության վրա։ Այժմ Ադելը մտադրություն ունի ստանալ դիպլոմ, այն էլ Հարվարդի համալսարանում։

Բոստոնում կայացած համերգի ժամանակ երգչուհին ասել էր, որ որքան էլ դա ծիծաղելի հնչի, նա երազում է ստանալ բարձրագույն կրթություն։ Ադելը խոստովանել է, երբ ավելի երիտասարդ էր, առաջարկ էր ստացել սովորելու Լիվերպուլի համալսարանում, սակայն ստիպված էր հրաժարվել, քանի որ միաժամանակ առաջարկ կար ստորագրել պայմանագիր ձայնագրման ստուդիայի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել