Yves Saint Laurent աշխարհահռչակ նորաձևության տունը կոշիկների շարք է թողարկել, որը շոկի է ենթարկել նրա երկրպագուներին: Բանն այն է, որ կոշիկների կրունկները ոչ թե սովորական, այլ հենց նորաձևության տան ապրանքանշանն են ներկայացնում:
Քննադատությունների ալիքը հիմնականում ոչ թե ուղղված է նրան, որ նման կրունկի վրա քայլելը հարմար չէ, այլ այն հանգամանքն է դժգոհություն առաջացրել, որ նման ապրանքանշանը, որը համանուն նորաձևության տան հիմնադիր Իվ Սեն Լորանի անունն է կրում և հետևաբար նրա անվան սկզբնատառերից էլ ստեղծվել է՝ ոտնատակ տալը տարրական անհարգալից վերաբերմունք է և՛ մաեստրոյի, և՛ բրենդը սիրող ու հարգողների նկատմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել