Yves Saint Laurent-ի նոր կոշիկների կրունկները նորաձևության տան երկրպագուները անարգանք են համարել


20:15 , 29 սեպտեմբեր, 2016

Yves Saint Laurent աշխարհահռչակ նորաձևության տունը կոշիկների շարք է թողարկել, որը շոկի է ենթարկել   նրա երկրպագուներին: Բանն այն է, որ կոշիկների կրունկները ոչ թե սովորական, այլ հենց նորաձևության տան ապրանքանշանն են ներկայացնում:

Քննադատությունների ալիքը հիմնականում ոչ թե ուղղված է նրան, որ նման կրունկի վրա քայլելը հարմար չէ, այլ այն հանգամանքն է դժգոհություն  առաջացրել, որ նման ապրանքանշանը, որը համանուն նորաձևության տան հիմնադիր Իվ Սեն Լորանի  անունն է կրում և հետևաբար նրա անվան սկզբնատառերից էլ ստեղծվել է՝ ոտնատակ տալը տարրական անհարգալից վերաբերմունք է և՛ մաեստրոյի, և՛ բրենդը սիրող ու հարգողների նկատմամբ: