Panorama.am-ը գրում է.
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բանակի գեներալ Վալերի Գերասիմովը կոչ է արել ԱՊՀ երկրներին ընդլայնել համագործակցությունները պաշտպանության և ահաբեկչության պայքարի համար: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»լրատվական գործակալությունը:
«Հաշվի առնելով այն, որ միության արտաքին սահմանները հեռու են կայուն լինելուց, մեր առջև ծառացել է միասնական խնդիր՝ թույլ չտալ ԱՊՀ տարածքում ահաբեկչության տարածումը»,- հայտարարել է Գերասիմովը ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների հանձնաժողովի նիստի ժամանակ:
Նա նաև նշել է, որ ստեղծված բարդ իրավիճակում անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում և հավելել, որ ԱՊՀ շրջանակներում ռազմական համագործակցությունը թույլ է տալիս զարգացնել տարբեր ուղղություններով փոխգործակցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



