Երկաթն անհրաժեշտ է իմունիտետի, ուղեղի, ինչպես եւ ամբողջ օրգանիզմի նորմալ գործունեության համար: Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք հարուստ են երկաթով:
Կենդանական աղբյուրներ
Երկաթի լավագույն աղբյուր է համարվում մսամթերքը` տավարի և հավի լյարդը, ոստրեները, գառան միսը և թյունաձուկը:
Չրեր եւ ընկույզ
Չրերն ու ընկույզը հրաշալի նախուտեստ են, որոնք օրգանիզմին ոչ միայն երկաթ են տալիս, այլև շատ այլ օգտակար նյութեր: Չրերը հարուստ են նաև C վիտամինով, որն օրգանիզմին օգնում է կլանել երկաթը, և այդ հատկությունը դրանք հատկապես արժեքավոր է դարձնում: Ընկույզների մեջ երկաթի ամենամեծ պարունակությունը քեշյուի մեջ է:
Լոբազգիներ և ոսպ
Լավ պատրաստված լոբու մեկ ափսեն մոտ 7-9 մգ երկաթ է պարունակում: Լոբու շատ այլ տարատեսակներ մեկ չափաբաժնում 3-5 մգ երկաթ են պարունակում: Լոբով ապուրը ոչ միայն երկաթի, այլև ֆոլատների հրաշալի աղբյուր է համարվում:
Սոյա, ամբողջական հատիկավորներից մթերքներ
Սոյան երկաթի լավագույն աղբյուրներից է համարվում, այն նաև հարուստ է կալցիումով, մագնեզիումով: Կարծիք կա, որ սոյան նվազեցնում է սրտի հիվանդությունների, քաղցկեղի և օստեոպորոզի զարգացման ռիսկը: Ինչ վերաբերում է ամբողջական հատիկներից մթերքներին, դրանց մեկ չափաբաժինն օրվա ընթացքում խորհուրդ տրվող երկաթի քանակի մոտ կեսն է պարունակում:
Մուգ տերևային բանջարեղեն
Մուգ տերևային բանջարեղենը, ինչպես օրինակ` սպանախը, ևս հարուստ է երկաթով: Դրանցում շատ են В խմբի վիտամինները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար: