Եթե նախարարը միլիոնատեր է, դա դեռ չի նշանակում, որ նա չի փորձելու ձեռքը տանել պետության գրպանը, հետևաբար պետք է այնպիսի մեխանիզմներ ձևավորել, որ հնարավորինս դժվար լինի պետությունից գողանալն ու, գողացողներն էլ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Չի կարելի միֆ ստեղծել, թե հարուստներին պաշտոններ տալով՝ մենք ապահովագրում ենք պետական բյուջեն թալանվելու վտանգից, և այդ միլիոնատեր պաշտոնյանները չեն չարաշահելու սեփական պաշտոնական դիրքը` ի շահ իրենց բիզնեսների:
Ժամանակն է` պետական պաշտոնյան հասկանա, որ այդ պաշտոնը որքան հաճելի է, այդքան էլ` պատասխանատու, և իր ձախողումների և թերացումների համար անպայման պետք է պատասխան տա պետության և ժողովրդի առջև: Իսկ մենք ուշի-ուշով կհետևենք, թե ինչով են զբաղվելու մեր միլիոնատեր պաշտոնյաները:
Ի դեպ, միշտ չէ, որ մարդիկ ազնվությամբ և աշխատասիրությամբ են միլիոնատեր դառնում, և պետք չէ համարել, որ հարուստ նշանակում է նաև խելացի: