ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը Մոսկվային համարում է Վաշինգտոնի հակառակորդը բազմաթիվ հարաբերություններում, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում: Այս մասին նա հայտարարել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Բրենանի խոսքով՝ Ռուսաստանը ԱՄՆ հակառակորդն է «մի ամբողջ շարք ոլորտներում»: Ըստ նրա՝ Ռուսաստանը «իրեն շատ ագրեսիվ է պահում արտաքին քաղաքական ուղղությամբ»: «Նրանք նաև շատ ագրեսիվ են կիբերոլորտում,- ասել է նա:- Այնպես որ, կարծում եմ՝ մենք պետք է շատ ուշադիր լինենք այն հարցում, թե ինչ կարող են անել ռուսները»:

«Կարծում եմ՝ մենք պետք է զգուշություն ցուցաբերենք այն հարցում, թե պե՞տք է հավատալ արդյոք որոշ բաների, որոնց մասին նրանք հրապարակավ հայտարարում են, և պե՞տք է արդյոք հրաժարվել որևէ գործունեությունից, որով նրանք պատրաստվում են զբաղվել»,- հավելել է Բրենանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել