

Առայժմ, ամենայն հավանականությամբ, երկիրը նորից կանգնած է բավականին վտանգավոր զարգացումների առաջ, որովհետև իշխանությունները աստիճանաբար սկսում են հասկանալ, որ առանց խորքային ու հիմնավոր լուծման հարցը գրեթե հնարավորություն չունի լուծվելու։
Ցավոք, երկրի իշխանությունն այդ խնդրի լուծման համար արտաքին միջամտությունը համարում է անխուսափելի։ Մեկ անգամ արդեն Լիբիան ճաշակել է դրա պտուղներն ու մինչ այժմ, արդեն վստահ կարող ենք ասել, որ երկիրը խորը ճգնաժամից դուրս չի գալիս։ Արաբական գարնան «օրրաներից» մեկը ծաղկուն բնակավայրից այսօր վեր է ածվել ավերակների, և դեռ բարդ է ասել՝ արդյոք կվերագտնի իրեն, թե ոչ։
Ինչ մնում է բուն հարցին, այն է՝ կաջակցի՞ արդյոք Ռուաստանը իսլամիստների դեմ պայքարում, ցույց կտան ժամանակն ու Ռուսաստանի պատասխանը։ Ռուսաստանը այսօր թե՛ տարածաշրջանում, թե՛ սեփական երկրի ներսում բավականին լուրջ մարտահրավերների առջև է կանգնել և «հերոսաբար» դիմադրում է դրան։ Եվ մեկ լրացուցիչ «բեռ» վերցնելու համար ռուսները դեռ երկար պետք է մտածեն, թեպետ հիմնավորապես դժվար թե հրաժարվեն Արաբական աշխարհում ազդեցության լծակ ունենալուց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել