Մի դարձրեք էլի էս ազգին բողոքավոր զանգված, ուղղակի խնդրում եմ, մեղք ենք, մեղք ենք բոլորս, ազգը պետք է լինի ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ու թքած ունենա քաղաքականության վրա, 4-5 տարին մեկ պետք է ընտրի ու վերջ, մի խեղեք երիտասարդներին, նրանք թող բանվոր ու գիտնական դառնան, այլ ոչ թե կուսակցական, դա ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ չէ, դա ԽՈՒՄԱՐ է կյանքի հետ: Մեղք ենք էլի: Ամեն տեսակ ստահակի ու կյանքով մեկ էս ազգի ու պետության համար ոչինչ չարած մարդկանց կապիկությունները լցրիք ժողովրդի գլուխը, դուրներդ եկա՞վ: Բա սա բանի նմա՞ն է.... Ժողովուրդ ջան, իմ խնդրանքը ձեզ. նայեք առաջ, ով էլ հաղթի, նա մեր բոլորիս նախագահն է, բայց նա չի կարող մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի հացը վաստակել, դա պետք է անենք մենք ու միայն մենք: Նայեք կյանքին ռեալ ու վստահ, ամեն ինչ լավ է լինելու:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/501053046619349
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



