Operativ.am-ը գրում է.
Մեքսիկայում բժշկական հատուկ պրոցեդուրաների օգնությամբ ծնվել է երեխա, ով ունի երեք ծնողի ԴՆԹ: Այս մասին գրում է «The Guardian»-ը:
Ըստ ամերիկյան բծիշկների, ովքեր հետևել են հղիության ընթացքին, երեխան լիովին առողջ է:
Երեխայի մայրը հազվադեպ հանդիպող խրոնիկ հիվանդության` Լեյայի սինդրոմի վարակակիր էր, որն առաջացնում է պտղի կենտրոնական նյարդային համակարգի խանգարում: Ծնողները երկու վիժումից հետո որոշել են դիմել օգնող ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների:
Բժիշկներն օգտագործել են ցիտոպլազմային փոփոխության մեթոդը, որի յուրահատկությունն այն է, որ դոնոր կնոջ բջիջների ցիտոպլազման փոխպատվաստվում է մոր ձվաբջջին: Արդյունքում երեխայի ԴՆԹ-ն ունենում է նաև երորդ մարդու գեներ:
Դրա օգնությամբ բժիշկներին հաջողվել է փոխել երեխայի համապատասխան գեները, և երեխան ծնվել է առողջ: Չնայած այս հաջողությանը մեթոդը դեռևս փորձարկման փուլում է: Ներկայումս միայն Մեծ Բրիտանիայում է օրինականացված նման տեխնոլոգիան: