Lurer.com-ը գրում է.

Ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյկոբսը լուսանկարների գիրք Է թողարկել, որը նվիրել Է իր շանը՝ Նևիլ անունով բուլտերիերին: Այդ մասին հաղորդել է Forbes հանդեսը:

Գրքում հավաքված են մի քանի հարյուր լուսանկարներ, որոնց թվում կան թոփ-մոդելների հետ ֆոտոսեսիաների կադրեր եւ մոդելագործի կենդանու լուսանկարները՝ Instagram-ից: Հրատարակությունն արդեն հայտնվել է վաճառքում, գինը 22,5 դոլար է:

Մարկ Ջեյկոբսն ամերիկացի դիզայներ է: 1984 թվականին Ռոբերտ Դաֆի հետ միասին հիմնել է սեփական նորաձեւության տունը եւ գրանցել Jacobs Duffy Designs ընկերությունը, այնուհետեւ վերանվանել է Marc Jacobs International: Զուգահեռ աշխատել է Perry Ellis-ում, որից հետո 1997-ից մինչեւ 2013 թվականները եղել է Louis Vuitton տան կրեատիվ տնօրենը: Marc Jacobs բրենդի ներքո թողարկվում են կանանց եւ երեխաների հագուստ եւ կոշիկ, աքսեսուարներ եւ պարֆյումերիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել