↑ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԿՈՉԸ↑

Սիրելի՛ հայրենակիցներ, ՍԻՄ կուսակցության Երիտասարդական կառույցը շարունակում է պայքարը հանուն Հայ առաքելական եկեղեցու: Եկեք հիշենք, որ դարեր ի վեր, հայ ժողովուրդը կանգուն է մնացել, պատմություն է կերտել` համախմբվելով հենց իր եկեղեցու շուրջը: Չպետք է մոռանալ, թե քանի անգամ են հայ եկեղեցականները թե՛ զենքով, թե` ժողովրդին հավատքի զորացում ներշնչելով պայքարել մեր լեզուն ու ինքնությունը պահպանելու ու սերունդների հայեցի դաստիարակելու համար: Վստահ ենք, որ հասունացել է այն պահը, երբ մեր ժողովուրդը պետք է պայքարի հանուն Հայ առաքելական եկեղեցու, հանուն սեփական հավատքի ու կրոնի` պաշտպանելով այն աղանդներից եւ տարբեր տեսակի խավարումներից:
Ցավոք այսօր մեր հասարակությունը, այդքան էլ տեղեկացված չէ աղանդավորական գործունեության եւ նրանց կողմից իրականացվող ոտնձգությունների մասին, մասնավորապես «Կյանքի խոսք» քայքայիչ աղանդի իրական նպատակների մասին, որը հանդես է գալիս իբր ճշմարիտ քրիստոնեական եկեղեցու քողի տակ: Իսկ նմանատիպ աղանդները, ցավոք, ներթափանցում են հայկական մշակույթ, մասնավորապես` շոու-բիզնես, քաջ գիտակցելով, որ ժողովրդի համակրանքը վայելող երգիչ-երգչուհիները կարող են ազդել մեր ինքնագիտակցության վրա: Որոշ «աստղիկներ» ու դերասաններ, կամա թե ակամա, չնչին գրոշների համար ուրանում են սեփական հոգին ու կրոնը` վաճառվելով աղանդներին: Կարծիք է ձեւավորվում, որ նմանատիպ կաշառակերներ գործում են նաեւ պետական կառավարման մարմիններում, քանի որ, առանց այդ չինովնիկների աջակցության ու պաշտպանության աղանդավորական շարժումները չէին կարող ակտիվ գործունեություն ծավալել:
Քաջ գիտակցում ենք, որ մոտ է նախընտրական պայքարը եւ հասկանում, որ ամենքս էլ ունենք նախընտրած քաղաքական ուժին սատարելու մեր իրավունքը: Սակայն առանց ժամանակ կորցնելու, մի կողմ դնենք քաղաքական տարաձայնությունները եւ միանանք մեկ գաղափարի շուրջ, միանանք, որպեսզի միացյալ ուժերով Հայաստանից դուրս հանենք աղանդավորներին, ովքեր փորձում են արատավորել հայ ժողովրդի դարավոր պատմություն ունեցող կրոնն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարի համբավը:
Վերջին շրջանում, հատկապես ակտիվ է գործում Ուլֆ Էկմանի եւ նրա ներկայացուցիչ Արթուր Սիմոնյանի կողմից ղեկավարվող «Կյանքի խոսք» աղանդը, որը ոչ միայն քարոզում է հայ քրիստոնյային անհարիր արժեքներ, այլեւ ոտնձգություն է կատարում խղճի, խոսքի, կարծիքի եւ մամուլի ազատության դեմ: Մեր հայրերը մեծագույն դժվարությունների ու զրկանքների գնով ստեղծեցին ազատ ու անկախ Հայաստանը, եւ մենք թույլ չենք տա ոտնահարել մեր ազգային ինքնությունն ու ժողովրդավարական ազատությունները: Լինելով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, իրավունք ենք վերապահում մեզ հայտարարել հետեւյալի մասին. ՍԻՄ Երիտասարդական կառույցը առաջարկում է այն բոլոր մոլորյալներին, ովքեր դարձել են աղանդավորական շարժումների զոհը, վերադառնալ իրենց ակունքներին, քանի որ Հայ առաքելական եկեղեցին միշտ պատրաստ է ընդունել դարձի եկած մոլորյալներին ու անհավատներին, իսկ նրանք, ովքեր կշարունակեն իրենց քայքայիչ գործունեությունը, մեր կողմից կհամարվեն ազգի դավաճան:


ՍԻՄ կուսակցության Երիտասարդական կառույց



Մարտի 23-ին` ժամը 15:15-ին, «Այրարատ» կինոթատրոնի դիմաց` Նորք-Մարաշ դատարանի մայթում, տեղի կունենա ՍԻՄ Երիտասարդական կառույցի ցույցը` ընդդեմ «Կյանքի խոսք» աղանդի մամուլի ազատության դեմ ոտնձգությունների: 




Հ.Գ.-Համացանցում հայտնվել է նյութ, ուր ակնարկվում է «Կյանքի խոսք»-ի կապը 1999թ. հոկտեմբերի 27-ի քստմնելի ոճրագործության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել