Araratnews.am-ը գրում է.
Մեծությամբ երկրորդ գերմանական Air Berlin ավիաընկերությունը մտադիր է աշխատանքից ազատել մոտ հազար աշխատակցի: Այս մասին գրում է Süddeutsche Zeitung-ը:
Պարբերականի փոխանցմամբ` կրճատումների տակ կընկնեն վարչական բաժանմունքների աշխատակիցները: Ներկայումս ընկերությունում աշխատում է շուրջ 8,5 հազար մարդ:
Բացի այդ, ընկերությունը մտադիր է 40 ինքնաթիռ վարձով տալ Eurowings փոխադրող ընկերությանը, որը պատկանում է գերմանական Lufthansa-ին:
Վերջին տարիների ընթացքում Air Berlin-ը մեծ վնասներ է կրել: 2014 թ. ընկերությունը կրճատել էր իր ինքնաթիռների թիվը 10-ով և փակել 5 բազա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել