3/30 ընտրատեղամասից՝ www.tert.am կայքի հրապարակման մասին
Հրապարակման մեջ նշվում է «կես կատակ, կես լուրջ» արտահայտությունը, ինչը արդեն իսկ հավաստում է տեղեկատվության ոչ օրինաչափ լինելը:
Զինծառայողները պարզապես ունեցել են բարձր տրամադրություն (ինչը արձանագրել է լրագրողի տեսախցիկը), որևիցե հանգամանքով կամ անձով կաշկանդված չեն եղել, կարողացել են օրենքի տառին համապատասխան իրականացնել իրենց սահմանադրական իրավունքը: Զինվորների կաշկանդված չլինելու հանգամանքը փաստվում է նաև լրագրողի հետ ազատ շփվելու հնարավորության ընձեռմամբ, որը սակայն շահարկվել է լրագրողի կողմից և ներկայացվել որպես «ստիպողաբար» կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկության դեպք, ինչպես նաև լրագրողի հետ շփումը «չզորացրելու» մտավախություն, ինչև անհեթեթ է: Զինծառայողները չեն պատկերացրել, որ իրենց կատակները կարող են շահարկման առիթ հանդիսանալ և անհիմն ներկայացվել որպես ընտրական իրավունքի խախտում:



