Operativ.am-ը գրում է.

Սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը, ով Մոսկվա էր ժամանել հատուկ իր անձնական կյանքը Առաջին ալիքով պատմելու համար, խոստովանել է, որ իր հեքիաթային ու հրաշալի կյանքն իրական դժոխքի է վերածվել: Այս մասին գրում է 7days.ru-ն: 

Նրա խոսքով՝ նա անցել է այն ամենի միջով, ինչի միջով անցնում են հազարավոր կանայք. վիրավորանքներ, նվաստացումներ և անգամ ծեծ: Նրա 30-ամյա նշանածը շատ բան նրան հասկացնել տվեց, ինչպես նաև տվեց մեկ կարևոր հարցի պատասխանը, որը շատ կանայք են տալիս իրենց. այն է՝ «Ի՞նչ քայլերի կարելի է գնալ՝ սիրած էակին պահելու համար»:

«Ես ինձ անվտանգ եմ զգում, երբ մարդը սոցիալական ցանցերով չի ապրում: Առաջին հանդիպման ժամանակ նա ինձ ցույց տվեց իր անկեղծությունն ու ազնվությունը: Ես ինձ նրան տվեցի, և արդյունքում, դարձա անօգնական ու թույլ: Նա ինձ ծեծում էր, բայց ես եմ դրանում մեղավոր»,-ասել է Լոհանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել