168.am-ը գրում է.
Միացյալ Նահանգներում 20 տարվա ազատազրկման են դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցած հաքերին: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
21-ամյա Արդիթ Ֆերազին ծնունդով Կոսովոյից է: Նա ԻՊ-ին տրամադրել է ԱՄՆ պետական ծառայողների եւ զինվորական պաշտոնյաների ավելի քան 1000 անուններ, որոնք կարող էին դառնալ ահաբեկիչների զոհերը:
Հաղորդվում է, որ հաքերը ձերբակալվել է Մալայզիայում: ԱՄՆ-ում սա առաջին դեպքն է, երբ անձը մեղադրվում է միաժամանակ եւ ահաբեկչության, եւ հաքերային գործունեություն իրականացնելու մեջ:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/09/23/691697.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



