Life.panorama.am-ը գրում է.
Ավստրալական Դիկինի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ընտանի գիշատիչ կենդանների ազդեցությունը կենսաբազմազանության վրա:
Ուսումնասիրության օբյեկտ են դարձել տարբեր կրծողներ, կատուներ, շներ, խոզեր, հնդկական մանգուստներ, աղվեսներ և այլ կենդանիններ: Գիտնականներն օգտվել են նաև Շրջակա միջավայրի պահպանության միջազգային միության և այլ աղբյուրների տվյալներից:
Ըստ փորձագետների՝ վերը նշված կենդանիները դարձել են առնվազն 87 տեսակ թռչնի, 45 տեսակ կաթնասունի և 10 տեսակ երկկենցաղի վերացման պատճառ: Բացի այդ, շուրջ 596 կենդանատեսակ այսօր գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/09/23/cats/526265
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



