Ընկերներիցս մեկը, ով խնդրեց՝ անունը չտամ, ահազանգում է, որ 16/14 ընտրատեղամասում, որն Այնթափ գյուղում է, բառիս բուն իմաստով բառդակ է տիրում: Նա ասեց, որ ով ում տեղն ուզում, քվեարկում էր այնտեղ: Տարածքում ոչ լրագրող կար, ոչ էլ երևի ընդդիմության ներկայացուցիչ: Ասեց, որ իրեն քվեարկելու համար նույնիսկ երկու ծրար էին տվել և երբ բարձրաձայնել է դրա մասին, խնդրել են՝ աղմուկ չբարձրացնի: Ասեց, որ իր քվեարկելու ժամանակ մի տատիկ եկավ, որ քվեարկի, նրան ասացին, որ իր տեղն արդեն քվեարկել են, և տատիկը թողեց, գնաց:
ԿԸՀ-ի գիծը զբաղված է արդեն 1 ժամ է, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում չեն պատասխանում: Ես էլ ձեզ հետ կկիսվեմ: Ճա՞րս ինչ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aram.antinyan/posts/612980058728410
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել