Այնթափ գյուղի 16/14 ընտատեղամասում բառիս բուն իմաստով բառդակ է տիրում


15:57 , 18 փետրվար, 2013

Ընկերներիցս մեկը, ով խնդրեց՝ անունը չտամ, ահազանգում է, որ 16/14 ընտրատեղամասում, որն Այնթափ գյուղում է, բառիս բուն իմաստով բառդակ է տիրում: Նա ասեց, որ ով ում տեղն ուզում, քվեարկում էր այնտեղ: Տարածքում ոչ լրագրող կար, ոչ էլ երևի ընդդիմության ներկայացուցիչ: Ասեց, որ իրեն քվեարկելու համար նույնիսկ երկու ծրար էին տվել և երբ բարձրաձայնել է դրա մասին, խնդրել են՝ աղմուկ չբարձրացնի: Ասեց, որ իր քվեարկելու ժամանակ մի տատիկ եկավ, որ քվեարկի, նրան ասացին, որ իր տեղն արդեն քվեարկել են, և տատիկը թողեց, գնաց: 
ԿԸՀ-ի գիծը զբաղված է արդեն 1 ժամ է, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում չեն պատասխանում: Ես էլ ձեզ հետ կկիսվեմ: Ճա՞րս ինչ: