Image result for անկախությունՊետականության սինդրոմ

Հայ պետականության կայացման ճանապարհն ունի յուրահատուկ ու բազմաբովանդակ, կարելի է ասել, բազմաթիվ վայրիվերումներով լեցուն հետագիծ: Քիչ չեն եղել պետականության ինստիտուցիոնալիզացման և պլյուրալիզմի շուրջ կապված տարաբնույթ ու բազմաբովանդակ մոտոցումներն ու հայացքները։

Ինչ խոսք, միանշանակ չի կարելի ասել, թե հայ ժողովրդի անկախության ձեռքբերումը լոկ հայ ազգի դարավոր իղձերի ու պայքարի, նպատակների կամարտահայտության ծնունդ էր, չնայած դա երբեք չպետք է անտեսվի ու մոռացվի։ Ըստ իս՝ այստեղ առկա են ավելի լուրջ աշխարհաքաղաքական և գեոստրատեգիական նուրբ մանևրներ, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ։

Խոսքն արտաքին ազդակների, պատվիրատուների և տարածաշրջանում կոնկրետ շահերի բախում ունեցող պետություների և գերտերությունների, ինչու չէ նաև մեր անմիջական հարևանի վաղեմի երազանքի մասին է։

Եթե խնդրին նայենք լրիվ այլ ձևաչափով, պատկերը դառնում է համընդհանուր, պարզ, և երևում են դաշտում խաղացող ֆիգուրներն` իրենց իրական կերպարներով և խորը գնացող ցանկություններով։

Դաշտում գործող անձիք առաջին հայացքից թվում են կա՛մ «բարեկամ ու դաշնակից», կա՛մ հայ ժողովրդի «դարդ ու ցավով» ապրող բարի դեմքով «Քեռի Սեմ»։ Ստեղծվում է մի իրադրություն, որ թվում է, թե ի՞նչ կա որ․ հզորներն ամեն կերպ փորձում են հոգալ թույլի, քրիստոնյաի, բարեկամի խնդիրները: Անկախության գաղափարը օգտագործվեց, շատ ճկուն անցում կատարվեց իրականից դեպի թվացյալը, ինչն իրականում ցանկանում էին մատուցել։

ԽՍՀՄ տարբեր հատվածներում՝ հատկապես առավել կոնֆլիկտոգեն ու պայթունավտանգ դառնալու հավանականություն ունեցող Անդրկովկասում, արհեստականորեն սկսվեցին առաջ քաշվել ազգերի ինքնուրույնության, պատմական անցյալի, երբեմնի փառքի մասին տեսություններ ու լեգենդներ, կրոնական արժեհակմակարգերի, տնտեսության ազգայնականացման, էթնիկ պատկանելիության դրսևորման նոր ալիքների տեսքով վառվեցին խմորումների օջախներ։

Այս ամենն արվում էր տարածաշրջանը լարված պահելու, հեշտ կառավարելու, ժողովրդին ձեռնասուն դարձնելու համար, որովհետև Կենտկոմին հարկավոր չէին ուժեղ, ազգայնական ծայրամասեր։ Նման քաղաքականությանը, բնականաբար, պետք է հաջորդեր ադեկվատ շաունակությունը, որը ցայտուն դրսևորվեց Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում տեղի ունեցած հայտնի սարսափելի դեպքերով։

Մի ողջ ժողովուրդ դարձավ փախստական։ Սովետական պետությունը հասկանում էր, որ արդեն հեռավոր անցյալ են նետվել իր երբեմնի փառքն ու հեղինակությունը, և Գորբաչովի «перестройка» ասվածը պարզ դարձավ, թե ի՞նչ էր ուզում վերակառուցել հզոր սովետների վերջին մոհիկանը։

Ազգային բախումները շարունակվեցին Վրաստանում, Մերձդնեստրում, ապա ավելի ուշ` Չեչնիայում։

Թուրքիան նույպես շահագրգիռ էր ՀՀ անկախացմանը, քանի որ վերջապես Հայաստանը չէր լինելու ԽՍՀՄ լոկոմոտիվի մի ատրիբուտ, այլ սուվերեն, իսկ դա նշանակում էր՝ ամեն միջոցով օգնել Ադրբեջանին` Ղարաբաղը գրավելու համար, ինչպես նաև իրականացնել դեռևս նախորդ դարասկզբին կիսատ մնացած պրոյեկտի՝ պանթուրքիզմի իրականցման համար, քանի որ ծավալապաշտական այդ ծրագրում Հայաստանի ուծացումն առաջնային հարց էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել