«Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ համագումարի օրն արդեն որոշված է՝ նոյեմբերի 26-ը։ Թե որտեղ կանցկացվի համագումարը, դեռ հայտնի չէ, քննարկվում են մի շարք տարբերակներ։ Բայց ասում են՝ 16-րդ համագումարը տարբերվելու է նախորդներից, հատկապես վերջին փոփոխությունների համատեքստում, երբ Հանրապետականը որդեգրել է ինքնամաքրման, բուռն փոփոխությունների և երկիրը երկիր դարձնելու քաղաքականությունը։ Համագումարը նախորդելու է 2017թ. ԱԺ ընտրություններին, մինչ այդ դեռ բազում փոփոխություններ կլինեն՝ թե կադրային, թե կառուցվածքային։ Համագումարում էլ հանրագումարի կբերեն այդ ամենը, կամփոփեն և կտան ընտրությունների մեկնարկը։ Պարզ կդառնա ՀՀԿ-ականների ապագան՝ ով ինչ է անելու և որտեղ։ Համագումարում կընտրվի ՀՀԿ նախագահը, գործադիր մարմնի կազմը, կլինեն հաշվետվություններ, բազմաթիվ ելույթներ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել