Քիչ առաջ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը հերթական սկանդալային քայլն է արել: Նա ծեծի է ենթարկել Գյումրու Գ. Նժդեհի փողոցում` Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարևանությամբ իրենց կողմից ապօրինի կառուցվող գազալցակայանի բանվորներին:
Բանն այն է, որ գազալցակայանի կառուցումն արգելված է քաղաքապետարաի կողմից, իսկ Սպարտակը որոշել է արագ ավարտին հասցնել այն, քանզի և՛ ոստիկանությունը, և՛ քաղաքապետարանը զբաղված են ընտրություններով, իսկ բանվորները հրաժարվել են գործ անել, քանզի նրանց մի քանի անգամ արդեն տարել են ոստիկանություն: Ականատեսների վկայությամբ՝ Սպարտակ Ղուկասյանը քիչ առաջ օդ է կրակել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/339849139458996
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



