Նորագյուղի թիվ 9/27, 9/28 ընտրատեղամասերում Aravot.am-ը ականատես եղավ երկու կնոջ վիճաբանության, որոնցից մեկը, բղավելով մյուս կնոջ վրա, փորձում էր ապացուցել, որ կանանցից մեկը գումար է ստացել. «Սուտ ես ասում, դու ուրեմն փող չե՞ս ստացել: Չես ամաչում, խաբում ես, աղջի ոնց թե քեզ փողը չեն տվել, քեզ տվել են փողը»: Երբ մենք մոտեցանք վիճող կանանց՝ հետաքրքրվելով, թե այդ ի՞նչ գումարի խնդիր է ծագել, կանանցից մեկն այսպես պատասխանեց. «Քե՞զ ինչ, շոր ենք առել, պարտք ենք, տրուսիկ եմ առել, բլուզկա եմ առել, պարտքից ենք խոսում»: Թեեւ մեզ չհաջողվեց իմանալ կանանց անուն-ազգանունները, սակայն պարզեցինք, որ նրանք հանձնաժողովի անդամներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել