Image result for անկախությունԵրբեմն ինձ թվում է, որ երբ մեր թոռների թոռները նշեն Հայաստանի անկախության 100 ամյակը, մենք դարձյալ քննարկելու ենք, թե ինչ է անկախությունը։ Ավելի ճիշտ՝ այդ ծանր գործը նրանք կանեն արդեն առանց մեզ։

Լրագրողներն ուղիղ ու չուղիղ եթերում տարբեր մարդկանց կհարցնեն՝ ի՞նչ տվեց անկախությունը, ո՞րն է անկախության դերը հայ հանրույթի կյանքում, արդյոք արժևորվա՞ծ է անկախությունը, ի՞նչ ձեռք բերեց հայ ժողովուրդը անկախություն ստանալով, որքանո՞վ է նոր սերունդը կրում անկախության գաղափարն իր երիտասարդ սրտում։

Պատասխանողների մի մասը կասի, որ ոչ մի բան էլ ձեռք չենք բերել, մյուսները կասեն, որ իրականացավ իրենց ապուպապերի (այսինքն՝ մեր) հազարամյա երազանքը։

Բայց այս ամենը միայն իմ վառ երևակայության արդյունքն է, ու բոլորովին պարտադիր չէ, որ այն իրականություն դառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել