Գտնվել է Նոր-Նորքի թիվ 2/08 ընտրատեղամասում քվեարկած քաղաքացի Ա. Մինասյանը, ով քվեաթերթիկի վրա գրել էր «Ո՛չ կեղծ ընտրություններին» և «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին» վանկարկելուց հետո կերել իր քվեաթերթիկը

Լրագրողների հարցին, թե ի՞նչ համ ուներ քվեաթերթիկը, քաղաքացին ասել է, որ այն ունի նույնպիսի համ, ինչպիսին է հանցավոր ռեժիմի գործունեության հետևանքով Հայաստանում ստեղծված դառն իրականությունը: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է քաղաքացու օրգանիզմը մարսելու քվեաթերթիկը, Ա. Մինասյանն ասել է. «Ինչպես օրգանիզմը չի մարսում թուղթը՝ ցելյուլոզը, այնպես էլ հանցավոր ռեժիմը չի՛ մարսելու այս կեղծ ընտրությունները: Ազատությո՜ւն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել