Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի առաջին խաղային օրը տեղի է ունեցել 4 հանդիպում: Տուրի կենտրոնական խաղում «Վոլսբուրգ»-ը սեփական դաշտում մրցել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:

Գերմանիայի նախորդ առաջնության՝«Բորուսիա»-«Վոլսբուրգ» վերջին հանդիպումն ավարտվել էր հյուրերի անփառունակ պատրությամբ՝ 5-1 հաշվով: Բունդեսլիգայի նոր մեկնարկած առաջնության 4-րդ տուրում «Վոլսբուրգ»-ը սեփական հարկի տակ խաղադաշտ էր դուրս եկել ամբողջությամբ փոխելու նախորդ մրցաշրջանում կրած պարտության հիշողությունները:

Այս խաղում ևս Դիտեր Հեքինգի ֆուտբոլիստները պարտությունից չկարողացան խուսափել: «Բորուսիա»-ն ինչպես նախորդ, այնպես էլ այս խաղում քարը քարի վրա չթողեց մրցակցից և այս անգամ էլ հաղթեց 1-5 հաշվով: Ռուրյան ակումբի կազմում գոլերը հեղինակեցին Ուսման Դեմբելեն, Ռաֆայել Գերեյրուն և Լուկաս Պիշչեկը: Դուբլի հեղինակ դարձավ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը:

4-րդ տուրի մյուս 3 խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Դարմշտադ»-«Հոֆենհայմ»՝1-1

«Ֆրայբուրգ»-«Համբուրգ»՝ 1-0

«Ինգոլշտադ»-«Այնթրախտ»՝ 0-2:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել