Ո՞րն է անկախության զգացումը:Ինչպե՞ս պետք է արտահայտվի անկախության գիտակցումը կամ հայրենասիրության դրսևորումը:
Արդյոք դա միայն պաթոսախառը ճառեր ասե՞լն է, թե՞ ուղղակի աղբն աղբամանը, այլ ոչ մայթեզրերին նետելն է:
Արդյոք մենք գիտակցու՞մ ենք այն մեծ ձեռքբերումը, որն ունենք: Արդյոք արտագաղթի մասին թեկուզ մեկ-մեկ խորհելով՝ չե՞նք մեծացնում մեր և հայրենասիրության միջև եղած անջրպետը:
Կարծում եմ՝ դժվար չէ հայրենասեր լինելը, անհրաժեշտ է ոչ թե անել որոշ բաներ, այլ ուղղակի չանել մի շարք բաներ:
Չանցնել փողոցը չթուլլատրելի վայրերով, չվիրավորել առանց պատճառի, չխախտել օրենքները (գոնե նրաց մի մասը
Մենք ենք պատասխանատու մեր ներկայի և ապագայի համար:
Անկախությունը բացարձակ արժեք է:
Շնորհավոր մեր ու ձեր տոնը:
Տոն, որին մեր նախնիները հասնելու համար անցել են 600 տարի, իսկ մեր հայրերը՝ շուրջ 70 տարի:
Գնահատենք մեր ներկան:
Կեցցե՛ այն Հայաստանը, որն արդեն եկել է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.basmajyan/posts/10202392028357903?notif_t=close_friend_activity¬if_id=1474448801623938
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



