Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճ են գրանցել: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, գրում է gazeta.ru-ն:

 

WTI ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել են 0,32 տոկոսով՝ հասնելով բարելի համար 43,44 դոլարի:

 

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 1,22 տոկոսով՝ հասնելով բարելի համար 46,44 դոլարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել